00:00:00

Նավթը սակարկվում է տարբեր ուղղություններով՝ տարատեսակ գործոններով

18:30, 30 օգոստոս 2021 Հասարակություն

Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները սակարկվում են տարբեր ուղղություններով՝ տարատեսակ գործոններով, հայտնում է «Փրայմը»: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,24%-ով եւ կազմել է մեկ բարելի դիմաց 71,88 դոլար, հոկտեմբերինը` 0,06%-ով եւ կազմել 72,74 դոլար: Ընդ որում՝ WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0,23%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 68,58 դոլար: Երկուշաբթի առավոտյան նավթի շուկայում բազմակողմանի դինամիկա է դիտարկվում: Մի կողմից, «սեւ ոսկու» գների նվազմանը նպաստում է վերջին օրերին կտրուկ աճից հետո (միայն վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 10%-ով) ճշգրտման գործոնը: Մյուս կողմից, «Իդա» փոթորկի պատճառով մատակարարման խափանումները նպաստել են դրական միտմանը: Այսպես, Commonwealth Bank of Australia-ի վերլուծաբանների տվյալներով, որոնք մեջբերում է Wall Street Journal թերթը, «Իդան» հանգեցրել է Մեքսիկական ծոցում օրական 1,74 մլն բարել նավթի արդյունահանման դադարեցմանը, ինչը համարժեք է արտադրության մոտ 96%-ին այնտեղ, կամ նավթի համաշխարհային մատակարարումների 1,7%-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր