00:00:00

ՀՀ երրորդ նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Կարմեն Դավթյանի մահվան կապակցությամբ

00:44, 29 օգոստոս 2021 Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: Երրորդ նախագահը  ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես ասված է. «Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին: Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը չէր ընկճվում և իր մասնագիտական առաքելությանն ու պայքարող, հայրենասեր տեսակին հավատարիմ` գրում էր գրեթե ամեն օր, ըմբոստանում անարդարությունների և մեր պետականությանն սպառնացող երևույթների դեմ, մտահոգվում, ցավ ապրում այդ ամենի համար: Խորին ցավակցություն եմ հայտնում Կարմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Աստված թող մխիթարություն տա նրանց և լույսի մեջ պահի Կարմենի հոգին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր