00:00:00

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

20:09, 28 օգոստոս 2021 Հասարակություն

Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը  կոչ ենք անում  պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Հանրապետության տարածքում` oգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ oգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում Երևան քաղաքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր