00:00:00

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածների հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները․ Կապանի համայնքապետ

17:59, 28 օգոստոս 2021 Հասարակություն

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգնվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: «Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»,- գրել է Փարսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր