00:00:00

Շունը փրկել է իր տերերին կատաղած վայրի փղից սեփական կյանքի գնով

13:38, 28 օգոստոս 2021 Հասարակություն

Հնդկաստանի Քերալ նահանգում շունը կռվի է բռնկվել կատաղած վայրի փղի հետ եւ փրկել իր տերերի ընտանիքը սեփական կյանքի գնով, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Star-ին: Օգոստոսի վերջում փիղը փորձել է ներթափանցել փշալարով շրջափակված տարածք, որում ապրում էր հինգ անձից կազմված ընտանիք: Կենդանին խրվել էր ցանկապատում եւ կատաղել, ենթադրաբար, ցավի պատճառով, որն առաջացել էր փշալարի հետեւանքով: Կարճ ժամանակ անց կատաղած փիղը կոտրել է ցանկապատն ու ներխուժել հողամաս: Փիղը շարժվել է մարդկանց ուղղությամբ, սակայն Թոմի անունով շունը կանգնեցրել է կենդանուն: Չնայած հակառակորդը բազմիցս մի քանի անգամ գերազանցում էր շան չափերը՝ շունը հարձակվել է փղի վրա եւ կծել ոտքը՝ ավելի կատաղացնելով կենդանուն: Հարձակման հետեւանքով Թոմին ստացել է ծանր տրավմաներ, ապրել մի քանի օր եւ սատկել օգոստոսի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր