00:00:00

Թուրքիան պատերազմով է սպառնում Հունաստանին. երկրի ԱԳՆ

00:59, 28 օգոստոս 2021 Հասարակություն

Թուրքիան պատերազմով սպառնում է Հունաստանին Աթենքի կողմից տարածքային ջրերն Էգեյան ծովում՝ 6-12 ծովային մղոն ընդլայնման դեպքում և վիճարկում է հունական կղզիների ինքնիշխանությունը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը  ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հետ հանդիպմանը: Դենսիասի խոսքով՝ «Թուրքիան ամեն օր վիճարկում է հունական կղզիների ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի համապատասխան»: «Թուրքիան, խախտելով բոլոր իրավունքները սպառնալից ելույթներ է ունենում Հունաստանի դեմ»,- ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր