00:00:00

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է անվճարողունակ անձանց վտարման մորատորիումը

15:59, 27 օգոստոս 2021 Հասարակություն

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի պատճառով բնակարանների վճարման համար առանց միջոցների մնացծ անձանց վտարման մորատորիումը, որը նախկինում երկարաձգվել էր Սպիտակ տան կողմից, հաղորդում է Axios-ը: Ըստ Մարդահամարի բյուրոյի՝ օգոստոսի կեսերից ԱՄՆ-ում մոտ 3.5 միլիոն մարդ ասել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում իրենց վտարում է սպասվում: Գերագույն դատարանը սահմանել է, որ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները, որոնք որոշում են կայացրել երկարաձգել մորատորիումը մինչեւ հոկտեմբերի 3-ը, չունեին դրա իրավասությունը: «Մի բան է, եթե Կոնգրեսը հստակ թույլտվություն տար այս գործողության համար, որը ձեռնարկվել էր ՀՎԿԴԿ-ի կողմից: Բայց դա տեղի չի ունեցել»,- ասվում է բանաձեւի տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր