00:00:00

Նախընտրական ամեն խոստում պետք է տեղ գտնի կառավարության ծրագրում. Փաշինյան

15:29, 27 օգոստոս 2021 Հասարակություն

Կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից։ Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը հենված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա, այդ թվում բանավոր խոստումների։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպումների տեսանյութերը և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրում։ «Մի տեղ մարդիկ ճանապարհի հարց են բարձրացրել, մյուս տեղում դպրոցի, երրորդ տեղում՝ երիտասարդական կենտրոնի։ Ամեն ինչ պետք է ներառված լինի միջոցառումների ծրագրում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ այս քարոզարշավի ժամանակ տեսել են՝ 2018-ին տրված տեղային խոստումներն արագ իրագործվել են. «Այդ աշխատանքներն ակնհայտորեն ձայն հավաքելու տրամաբանության մեջ չէին իրականացվել»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր