00:00:00

Սպանության փորձ Գյումրիում՝ տնտեսագիտական համալսարանի դիմաց․ պատճառը քաղաքական է. «Առավոտ»

03:11, 27 օգոստոս 2021 Հասարակություն

Երկուշաբթի օր՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել․ մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի դեմ։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը: «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Պարզվում է՝ երիտասարդն այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում, այլ քաղաքական հայացքներ ունի և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։ Այսօր «Ազգային արժեք» ակումբի անդամները «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։ «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմել է, որ իրենք հյուրընկալվել են Գյումրու հեռուստաընկերություններից մեկում, այնուհետ այդ տեսանյութը տեղադրել են «Ազգային արժեք»-ի ֆեյսբուքյան էջում։ Մի երիտասարդ վիրավորանքներ է գրել և երբ ակումբի անդամները պարզել են, որ նա ֆեյք չէ, այլ իրական անձ է, փորձել են հանդիպել ու հասկանալ, թե ինչն է պատճառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր