00:00:00

Նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

01:29, 27 օգոստոս 2021 Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝  Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում Հնդկաստանի հետ հարաբերություններում հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ակնկալելով որակական և քանակական նոր հարաբերությունների հաստատում։ «Այն ձեռքբերումները, որն ունի Հնդկաստանը բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ, շատ կարևոր կարող են լինել Հայաստանի հանրապետության համար»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում Նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը վերականգնելու և զարգացնելու համար: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է այդ ոլորտում Հնդկաստանի ունեցած հարուստ փորձին, մեծ ներուժին, համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ են հաստատված։ Հայ և հնդիկ ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության խորացման մի շարք հնարավորություններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք ուղղություններով նախապատրաստել առաջարկությունների աշխատանքային ծրագիր: Հանդիպման ավարտին դեսպան Կիշան Դան Դեվալին նախարար Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Հնդկաստան՝ հանդիպումներ ունենալու ոլորտի պատասխանատու պետական և մասնավոր ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթանալու և ձեռքբերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր