00:00:00

Բելառուսն արգելել է հացահատիկի արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ

23:49, 26 օգոստոս 2021 Հասարակություն

Բելառուսի նախարարների խորհուրդը վեց ամսով արգելել է երկրից հացահատիկի, այդ թվում՝ ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկացորենի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկային ապրանքների, ինչպես նաեւ ռապսի սերմերի արտահանումը: Այս մասին ասվում է ազգային իրավական ինտերնետային պորտալի հաղորդագրության մեջ: Արգելքը կանդրադառնա նույնիսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ընդ որում՝ դա կախված չէ հացահատիկի ծագումից: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից եւ կտեւեն վեց ամիս: Այս միջոցները չեն առնչվի այն ապրանքներին, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին հումանիտար օգնություն տրամադրելու համար, ինչպես նաեւ հանրապետության տարածքով անցնող միջազգային տարանցիկ փոխադրումներին: Այս որոշման պատճառները չեն նշվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր