00:00:00

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահերի դեպքերի թվի կայունացման մասին

02:29, 26 օգոստոս 2021 Հասարակություն

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կայունացել է՝ շուրջ երկու ամսվա աճից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Շուրջ երկու ամիս կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի, ինչպես նաև մահվան դեպքերի աճից հետո նախորդ շաբաթ իրադրությունը կայունացել է»,- ասել է նա: ԱՀԿ ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ այդ կայունացումը տեղի է ունեցել հիվանդացության ու մահվան դեպքերի շատ բարձր մակարդակի վրա: Մեկ շաբաթում՝ օգոստոսի 16-22-ը ողջ աշխարհում գրանցվել է վարակման 4.5 մլն և մահվան ավելի քան 68 հազար դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր