00:00:00

Քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

22:33, 25 օգոստոս 2021 Հասարակություն

Օգոստոսի 25-ին Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ հրահանգել է մշտական ուշադրության կենտրոնում պահել հավաքների մասնակիցների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ուսումնական գործընթացի, ինչպես նաև ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր