00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 634 դեպք. մահացել է 12 քաղաքացի

16:15, 25 օգոստոս 2021 Հասարակություն

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 056 -ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4778 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1150 է: Մեկ օրում առողջացածների թիվը 200 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 919, փաստացի բուժվողներինը՝ 8209: Մեկ օրում արվել է 8516 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 504 158 թեստավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր