00:00:00

Ոսկին էժանանում է

15:34, 25 օգոստոս 2021 Հասարակություն

Ոսկու գները չորեքշաբթի առավոտյան նվազում են դոլարի աննշան աճի եւ ռիսկային տրամադրությունների աճի ակնկալիքների ֆոնին` ԱՄՆ-ից 3.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային ծրագրի մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, գրում է «Փրայմ»-ը: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով կամ 13.4 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1795.1 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.77 տոկոսով եւ կազմել 23.71 դոլար մեկ ունցիայի դիմաց: Ոսկու գինը նվազել է 1 ունցիայի դիմաց 1.800 դոլարի մակարդակից` դոլարի որոշակի արժեւորման ֆոնին:  Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ վեց հիմնական գործընկեր երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում էր 0.14 տոկոսով` մինչեւ 93.03 կետ: Մինչ այդ ցուցանիշը երկու օր շարունակ նվազում էր: Թանկարժեք դոլարը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթներով մետաղ գնելիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր