00:00:00

Իսրայելը որոշել է սկսել կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը երրորդ դեղաչափով

03:29, 30 հուլիս 2021 Հասարակություն

Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել օգոստոսի 1-ից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի 60-ից բարձր տարիքի քաղաքացիներին, որոնք պատվաստվել էին ավելի քան 5 ամիս առաջ: Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին, դա կլինի երրորդ դեղաչափը: Նախատեսվում է երրորդ պատվաստումն իրականացնել ամերիկյան Pfizer ընկերության դեղամիջոցով: Հաղորդվում է, որ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը բուժհաստատությունների տնօրեններին տեղեկացրել է համապատասխան միջոցառումներ կազմակերպելու մասին, որպեսզի բնակիչներին կարողանան պատվաստել երրորդ դեղաչափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր