00:00:00

Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում (լուսանկար). Համբարյան

01:19, 30 հուլիս 2021 Հասարակություն

Նիկոլ Անհողն աջ ձեռքով ձախ ականջն է բռնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում` համոզված լինելով, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ մասսան կհավատա իր անգրագիտություններին... Ըստ Նիկոլ Անհողի, պարզվում է Ադրբեջանը Վրաստանի հետ պետք է կոմունիկացիոն կապ հաստատի Հայաստանի միջոցով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն բավական երկար համատեղ սահման և կապ ունեն և՛ երկաթուղային, և՛ ավտոմայրուղիներով...Թբիլիսիի և Բաքվի միջև Հայաստանով կապի ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը...Հայտարարութան այս մասն այնքանով է անտրամաբանական, որքանով ինչ֊որ մեկն ասեր, որ Հայաստանը Վրաստանի հետ պետք է կապ հաստատի Ադրբեջանի տարածքով... Նույնն էլ Ադրբեջանի և Իրանի պարագայում...Բաքուն Աստարայով Թեհրանին կապող երկաթուղին կառուցվում է, Նախիջանը Թավրիզին կապող երկաթուղին գործում է, էլ չեմ ասում Ադրբեջանը Իրանին կապող ավտոմայրուղիների մասին... Նիկոլի հայտարարության այդ կետերն անհեթեթ են և աջ ձեռքով ձախ ականջը բռնելու օրինակին է նման... Ի դեպ, եթե Բաքուն բավական ակտիվ աշխատում է, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը գործածության դնելու ուղղությամբ` ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելով Հորադիզից դեպի Մեղրի, ապա հայկական կողմից այդ առումով որևէ քայլ չի նկատվում. ո՛չ Երասխ֊Սադարակ, ո՛չ էլ Իջևան֊Ղազախ երկաթուղիների վերականգնման ուղղությամբ այս 8 ամիսներին որևէ քայլ չի կատարվել... Նույնն էլ Հայաստանն Ադրբեջանին կապող ավտոմայրուղիների մասին կարելի է ասել...»,-գրել է Համբարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր