00:00:00

Ֆրանսիական նորաձևության ապրանքանիշին մեղադրել են անօթևանի կերպարը կրկնօրինակելու մեջ (լուսանկարներ)

00:09, 30 հուլիս 2021 Հասարակություն

Ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Դյաչիշինը ֆրանսիական Vetements նորաձևության ընկերությանը պատկանող VTMNTS ապրանքանիշին մեղադրել է գրագողության մեջ: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, վերջինս ուշադրություն է հրավիրել այդ հարցին և «ֆոտոապացույցներ» է հրապարակել: «Ինչպես ավելի վաղ արդեն ասել եմ, Slavik's Fashion-ը շատ դիզայներների է ոգեշնչել, սակայն ոչ բոլորն են դա խոստովանում: Հատկապես ոգեշնչվում է Vetements ապրանքանիշը»,- գրել է լուսանկարիչը: «Ամենանորաձև անօթևանը» հայտնի է դարձել Դյաչիշինի շնորհիվ, որը լուսանկարել էր նրան հանդիպելիս 2011-13 թվականներին: Հեղինակը պնդում է, որ Սլավիկ անունով տղամարդը ոչ միայն ամեն օր փոխում էր հանդերձանքը, այլ նաև կանոնավոր և նորովի հարդարում էր մազերն ու մորուքը: Սլավիկի մասնակցությամբ լուսանկարչական նախագիծը 2013-ին մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհում: 2016 թվականին Vogue Paris ամսագրին տված հարցազրույցում Vetements ապրանքանիշի հիմնադիրը նշել էր, որ իր առաջին հավաքածուի վրա աշխատելիս ոգեշնչվել է նաև այդ լուսանկարներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր