00:00:00

ՄԱԿ-ը նախազգուշացրել է Երկրին սպառնացող մեծ թվով աստղակերպերի մասին

13:44, 28 հուլիս 2021 Հասարակություն

ՄԱԿ-ի տիեզերական տարածության օգտագործման հարցերով կոմիտեի գիտատեխնիկական ենթակոմիտեն հաշվարկել է Երկրի ուղեծիրը հատող խոշոր աստղակերպերի և գիսաստղերի իրական թիվը, գրում է ria.ru-ն։
Հաղորդվում է, որ գիտնականներին հայտնի է Երկրին մոտեցող խոշոր տիեզերական օբյեկտների ընդամենը 40 տոկոսի մասին․ նրանք տեղյակ չեն երկնային մարմինների մեծ մասի մասին, որոնք կարող են սպառնալ Երկրին։ «2021 թվականի ապրիլի 17-ի դրությամբ գիտնականներին հայտնի է Երկրին մոտեցող 25 647 օբյեկտների մասին»,- ասվում է հոդվածում: Ավելի վաղ հետազոտողները հանգել էին այն եզրակացությանը, որ մոտավորապես յուրաքանչյուր 15 միլիոն տարին մեկ երկիր է ընկնում նույն աստղակերպը, որը  «սպանել է դինոզավրերին» և թողել է Չիքսուլուբի վիթխարի խառնարանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր