00:00:00

«Ժողովուրդ». Կառավարության ձեւավորումից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում

13:13, 28 հուլիս 2021 Հասարակություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձեւավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, եւ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Ուշագրավն այն է,  որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը նախարար կնշանակվի կառավարության վերջնական ձեւավորումից հետո: Ու թեեւ նա դեռ նախարար չի նշանակվել, սակայն այս օրերին նախարարի գործառույթներ է կատարում եւ բոլոր խորհրդակցությունները անցկացնում է հենց պաշտպանության նախարարի համար նախատեսված աշխատասենյակում: Այսինքն՝ դեռ չնշանակված՝ նախարար է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր