00:00:00

Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից զինյալները գրոհել են սիրիական բանակի զինծառայողների վրա

03:49, 28 հուլիս 2021 Հասարակություն

Գրոհայինները, որոնք գործում էին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, գրոհել են սիրիական բանակի ավտոտրանսպորտի վրա Հալեպի հյուսիսում։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ դերծովակալ Վադիմ Կուլիտը։ «Հալեպի նահանգի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում գործող անօրինական զինված կազմավորումների գրոհայինները Քասար բնակավայրի շրջանից կառավարվող հակատանկային հրթիռ են արձակել Սիրիայի զինված ուժերի ԶԻԼ-131 ավտոտրանսպորտային միջոցի ուղղությամբ, որը տել-Ռիֆաաթ քաղաքի շրջանում ընթանում էր ավտոմայրուղով», - հայտնել է նա: Նրա խոսքով՝ ՀՏԿՀ-ի կողմից ավտոմեքենաի խոցման հետեւանքով զոհվել է մեկ սիրիացի զինծառայող, իսկ երեքը վիրավորվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր