00:00:00

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը

03:19, 28 հուլիս 2021 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագիրը (հուլիսի 27-ի դրությամբ 2021 թ.) Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Խաղաղապահներն ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2 կմ ճանապարհ և մեկ շինություն: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք, 659,3 կմ ճամապարհ, 1906 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 767 պայթյունավտանգ առարկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր