00:00:00

Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» նոր հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել

23:39, 27 հուլիս 2021 Հասարակություն

Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Դելտա պլյուս» տեսակը «Դելտա»-ի, այպես կոչված՝ «հնդկական հիմնամանրէի» նոր տարբերակն է, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն կրկնակի վարակիչ է համարում՝ Չինաստանից տարածված «դասական» վիրուսի համեմատ: Մասնագետները մատնանշում են, որ ի տարբերություն սովորական հիմնամանրէի՝ նոր տեսակով վարակվելիս վիրուսն ավելի արագ է հասնում թոքերի բջիջներին: Վրաստանում ներկա պահին վարակված բնակչության 50 տոկոսի մոտ «հնդկական հիմնամանրէ» է հայտնաբերվել: Այն սկսել է տարածվել մայիսից: Վարակակիրների մյուս մասի մոտ տարածվել է կորոնավիրուսի «բրիտաանական հիմնամանրէն», որը Վրաստան է հասել փետրվարին: Համավարակի ողջ ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 407 689 մարդ, մահացել՝ 5731-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր