00:00:00

Մասնագետները հայտնում են, որ COVID-19-ը կարող է նվազեցնել ինտելեկտի մակարդակը

13:01, 26 հուլիս 2021 Հասարակություն

Լոնդոնի կայսերական քոլեջի եւ Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներ ուսումնասիրություն են հրապարակել, որի ընթացքում հայտնաբերել է COVID-19-ով վարակած հիվանդների ինտելեկտի մակարդակի զգալի նվազում: Հոդվածը հրապարակվել է The Lancet գիտական ​​ամսագրում: Փորձին մասնակցել է 81.337 մարդ, որոնցից 12.689-ը  տարբեր աստիճանի ծանրության կորոնավիրուս է հաղթահարել: Մասնակիցներից պահանջվում էր կոգնիտիվ հնարավորությունների ասպեկտները չափող առաջադրանքներ իրականացնել: Պարզվել է, որ կորոնավիրուսի թեթեւ ընթացք ունեցած հիվանդներից շատերի մոտ առաջադրանքները կատարելիս ավելի շատ դժվարություններ են առաջացել, քան կորոնավիրուսով երբեւէ չվարակված մարդկանց մոտ: Ուղեղի աշխատանքի խանգարումների լրջությունը ուղղակիորեն կախված է հիվանդության ծանրության աստիճանից: Այսպիսով, այն հիվանդների մոտ, որոնց կարիք է եղել միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքերին, ի հայտ են եկել ամենամեծ դժվարությունները՝ նրանց ինտելեկտի գործակիցը նվազել է յոթ կետով: Նման բան չի նկատվել նույնիսկ նրանց մոտ, ովքեր ինսուլտ են տարել եւ հետագայում չեն կարողացել ինչ-որ բան սովորել: Հատկանշական է, որ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներից մեկը՝ հոտի եւ համի կորուստը, նույնպես կապված է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումների հետ. կորոնավիրուսը վնասում է հոտառության նեյրոնները: Ավելի վաղ Բեռլինի Charite համալսարանական կլինիկայի կենսաբանները պարզել են, որ SARS-CoV-2-ը ուղեղին է հասնում քթի լորձաթաղանթի նյարդային բջիջների միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր