00:00:00

Վաղը սպասվող եղանակի մասին

03:27, 24 հուլիս 2021 Հասարակություն

Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ . Օդի առավելագույն ջերմաստիճան`                  38.50C (2000 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան`                      13.10C (1956 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան`               25.30C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր