00:00:00

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը խոշտանգել է տարեց քաղաքացու. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

02:35, 24 հուլիս 2021 Հասարակություն

Այսօր վստահորդս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի և նրա հետ 2 այլ անձանց կողմից Ոստիկանության Գորիսի բաժնում իրեն հարվածելու, ստորացնելու և նվաստացնելու վերաբերյալ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է նկարագրել, թե ինչ կանի հենց Ոստիկանության շենքում 69 տարեկան թոշակառուի հետ, եթե վերջինիս չստորագրի 2021թ. հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը: Նմանները ոստիկանի համազգեստ կրելու իրավունք չունեն: Հուսով եմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վստահորդիս հաղորդման հիման վրա կհարուցվի քրեական գործ և սույն անձինք օրենքի ողջ խստությամբ կկրեն իրենց պատիժը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արթուր Պիվազյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր