00:00:00

Շախմատի ԱԳ. Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչում է

02:07, 24 հուլիս 2021 Հասարակություն

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է ֆենոմենալ խաղ ցուցադրել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:
Մեր գրոսմայստերը 1/16 եզրափակչում ընդհանուր 1.5-0.5 հաշվով պարտության մատնեց խորվաթ Անտե Բրկիչին: Առաջին պարտիայում Հայկը հաղթել էր, իսկ երկրորդդում գրանցվեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մինչ այդ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6–րդ համար Շախրիյար Մամեդյարովին: 1/8 եզրափակչում Հայկը կմրցի Մամին Տաբատաբաեի-Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:
Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր