00:00:00

Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը

23:59, 23 հուլիս 2021 Հասարակություն

Չինաստանը մերժել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած նոր ծրագիրը կորոնավիրուսի համավարակի առաջացման աղբյուրներն ուսումնասիրելու համար: Ինչպես փոխանցում է BBC News-ը, Չինաստանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ «դա անարգանքի դրսևորում է առողջ բանականության նկատմամբ և ամբարտավանություն գիտության հանդեպ»: Վերջինս հավելել է, որ զարմացած է ԱՀԿ-ի առաջարկով: Չինացի պաշտոնյան նշել է, որ Չինաստանը չի կարող ընդունել այդ առաջարկը՝ պարզաբանելով, որ իրենք արդեն տրամադրել են կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է կրկին ուսումնասիրություններ իրականացնել լաբորատորիաներում, որոնց մոտակայքում արձանագրվել էին վիրուսի տարածման առաջին դեպքերը: Հիշեցնենք, որ ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Չինաստանի Ուհան քաղաք էր այցելել այս տարվա հունվարին, իսկ փետրվարին ներկայացրել էր ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցը, որի համաձայն՝ «քիչ հավանական» էր գնահատվում վիրուսի՝ լաբորատորիայից ծագման վարկածը: Գիտնականները կարծիք էին հայտնել, որ այն, ամենայն հավանականությամբ, մարդկանց է փոխանցվել չղջիկներից այլ կենդանիների միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր