00:00:00

Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը

03:31, 23 հուլիս 2021 Հասարակություն

Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրվեժում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Հրազենը, պահունակն ու փամփուշտները բաժին բերած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. Նորագավիթում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել տարիներ առաջ մահացած հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր