00:00:00

ԱՀԿ տնօրեն. աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել

15:19, 21 հուլիս 2021 Հասարակություն

ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ  աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով՝ նոր շտամի հետեւանքով ամբողջ աշխարհում կշարունակի տարածվել վարակը: «Որքան լայն լինի տարածումը, այնքան կմեծանա դրա վտանգավորությունը: Այժմ այդքան վնաս է հասցնում դելտա շտամը: Եվ որքան շատ լինեն տարբերակները, մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը մեզ կարող է վերադարձնել սկիզբ»,-ասել է նա: Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ այժմ աննախադեպ ճգնաժամ է նկատվում: Նրա կարծիքով՝ խնդիր է դրված մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր պատվաստել աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակիչների 70 տոկոսը: Նրա խոսքով՝ պանդեմիան կարող է վերահսկվել, սակայն դրա համար կպահանջվի դեղամիջոցների 11 միլիարդ դեղաչափ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր