00:00:00

Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից

03:26, 21 հուլիս 2021 Հասարակություն

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել երեկ Կոտայքի մարզի Արզնի համայնքի «Գետափ» հանգստի կենտրոնի լողավազանում մահացած կնոջ դեպքից։ Նշվում է, որ երեկ ժամը 15:40-ի սահմաններում կինը նստած է եղել կենտրոնի լողավազանի բետոնե բազրիքին, երբ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել-գցել է ջրով լցված լողավազանը: Դրանից հետո կնոջը ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, նա մահացել է ճանապարհին՝ ուշքի չգալով։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը): Կնոջ ընկերը հարցաքննվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Մահացածը 33 տարեկան էր, Երևանի բնակչուհի։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր