00:00:00

Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումները գնդակոծել են Հալեպի հումանիտար միջանցքը

02:29, 21 հուլիս 2021 Հասարակություն

Հալեպի հումանիտար միջանցքը ականանետային գնդակոծության է ենթարկվել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումների միջեւ բախումների ժամանակ: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը։ «Երեկ Հալեպի նահանգի Էլ-Բաբ քաղաքի շրջանում Աբու Զեյդին անցակետի և հումանիտար միջանցքի ականանետային գնդակոծություն է տեղի ունեցել միմյանց հետ հակամարտող անօրինական զինված խմբավորումների միջև»,-ճեպազրույցի ժամանակ նշել է Կուլիտը: Կենտրոնի փոխղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպերը վտանգ են ստեղծում խաղաղ բնակչության տեղաշարժի համար: «Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը կոչ է անում Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարությանը, որոնք վերահսկողություն են իրականացնում Սիրիայի տարածքների նկատմամբ, կատարել ստանձնած պարտավորությունները եւ ապահովել քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժը ելքի միջանցքներում՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան», - հավելել է Կուլիտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր