00:00:00

Խաչատուր Սուքիասյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

00:39, 21 հուլիս 2021 Հասարակություն

Հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, հետո էլ մասնակիցներից մեկը կրակել  է մյուսի վրա։ Հիվանդանոց էր տեղափոխվել ԱՄՆ 42-ամյա քաղաքացի. նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում։ Մի քաղաքացի էլ հիվանդանոց էր տեղափոխվել՝ դանակից ստացված վնասվածքներով։ Այդ միջադեպի մասնակիցներից մեկը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր