00:00:00

Մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը». Այն կբացահայտի 6-18 տարեկանների ներուժը

15:28, 19 հուլիս 2021 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»: ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն: Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման (կարպետագործություն, գորգագործություն) ծրագիրն ուղղված է բացահայտելու 6-18 տարեկանների ներուժը, նպաստելու նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը։ Ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար կստեղծվի ստեղծագործական միջավայր, ինչը կնպաստի նրանց արտադպրոցական զբաղվածության և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։ Ծրագրի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես և կներկայացվեն մասնակիցների աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր