00:00:00

Ավստրիայում հորդառատ անձրեւները մեկ մարդու կյանք են խլել

15:39, 19 հուլիս 2021 Հասարակություն

Ավստրիայի կենտրոնական հատվածում գտնվող Զալցբուրգ դաշնային երկրամասում ջրհեղեղի պատճառ դարձած տեղատարափ անձրեւների հետեւանքով մեկ մարդ է մահացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Wetter.at տեղեկատվական պորտալին: Դեպքը տեղի է ունեցել Զալբախ-Հինտերգլեմ համայնքում: Հաղորդվում է, որ ի սկզբանե հայտնի է դարձել տղամարդու կորստի մասին, որը ընկել է Զալախ գետը եւ հոսանքով գնացել: Սկսվել է լայնածավալ որոնողական գործողություն, սակայն փրկարարները անհայտ կորածին մահացած են գտել: Հանգստյան օրերին հորդառատ անձրեւը ջրհեղեղի պատճառ է դարձել Ավստրիայի որոշ հատվածներում, ի թիվս այլոց՝ լուրջ վնաս է հասցվել Զալցբուրգ դաշնային երկրամասի Հալլայն քաղաքին: Այս եւ մի շարք այլ քաղաքների բնակիչներին կոչ է արվել չլքել տները եւ չիջնել նկուղներ: Վիեննայում անձրեւների եւ ամպրոպի պատճառով շաբաթ առավոտից հերթապահել են հրշեջները, որոնք կանչերով մեկնել են ավելի քան 900 անգամ: Ավստրիայի մայրաքաղաքում կիրակի միայն կարճատեւ անձրեւ է տեղացել: Ըստ կանխատեսման՝ երկուշաբթի երկրում եղանակը կկարգավորվի: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրում մոլեգնող վատ եղանակը լուրջ վնասներ է պատճառում շատ շրջաններում, եւ խոստացել է օգնել աղետի հետեւանքով տուժածներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր