00:00:00

Էրդողանը խոստացել է «բարի լուր» հայտնել Կիպրոսում

15:19, 17 հուլիս 2021 Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լավ լուրեր կհայտարարի Հյուսիսային Կիպրոս կատարելիք իր այցի ժամանակ, որը նախատեսված է երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, հաղորդում է Anadolu գործակալությունը: «Ես ուզում եմ այդ մասին հայտարարել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը: Ըստ Էրդողանի՝ հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, «խաղաղության ուղերձ» կդառնա ինչպես կղզու բնակիչների, այնպես էլ ողջ միջազգային հանրության համար: Էրդողանը հայտնել էր, որ Կիպրոս կատարելիք այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ երեքշաբթի, իրեն մեծ պատվիրակություն կուղեկցի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր