00:00:00

ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով՝ ժամը 10:00-20:00-ը. հայտարարություն

12:39, 17 հուլիս 2021 Հասարակություն

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-20:00 ընկած ժամանակահատվածում: Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/.../8_protocol_for.../tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում դիմում-հայտը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին՝ անկախ տարիքից)՝ *Անուն *Ազգանուն *Անձնագրի համար *Հեռախոսահամար *Էլ. հասցե (դիմումը մուտքագրելուց հետո այս էլ. հասցեին ստացվում է թվային կոդ, որը պետք ներկայացնել վրացական սահմանային անցակետում)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր