00:00:00

Սինգապուրում թմրանյութերի ստուգայցի ժամանակ ձերբակալվել է 104 մարդ

03:09, 17 հուլիս 2021 Հասարակություն

Հուլիսի 12-ին Սինգապուրի ոստիկանները թմրանյութերի ստուգայցերի ժամանակ ձերբակալել են 104 մարդու, որոնց կասկածել են արգելված հոգեակտիվ նյութերի մասին օրենսդրությունը խախտելու մեջ։ Նրանք նաեւ բռնագանձել են ընդհանուր 198 հազար դոլար արժողությամբ թմրանյութեր, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Straits Times-ին։ Խոսքն ավելի քան կես կիլոգրամ էքստազի հաբերի, 190 գրամ հերոինի, 1,7 կիլոգրամ բյուրեղային մետամֆետամինի, 5 գրամ դիզայներական թմրանյութերի եւ դրանց օգտագործման համար անհրաժեշտ սարքերի մասին է։ Ստուգայցն իրականացվել է ողջ երկրով մեկ միաժամանակ։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան ինչպես թմրանյութերի շրջանառության մեջ կասկածվողներ, այնպես էլ պարզապես սպառողներ։ Նրանց մեջ առնվազն մեկը 16 տարեկան է, որին կասկածում են թմրանյութերից կախվածության մեջ։ Սինգապուրի օրենսդրությունը նախատեսում է չափազանց ծանր պատիժներ թմրանյութերի հոդվածներով. մեծ չափաքանակով թմրանյութերի պահման համար (ավելի քան 15 գրամ հերոին, ավելի քան 500 գրամ կանեփ) նախատեսվում է մահապատիժ, ավելի փոքր չափերի համար՝ ճիպոտի 24 հարվածից մինչեւ ցմահ բանտարկություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր