00:00:00

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

01:59, 17 հուլիս 2021 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում ՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների ներգրավման խնդրին` Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր