00:00:00

Վրաստանում վարչապետի առանձնատան մոտ ընդդիմադիրները անցկացրել են բողոքի ակցիա

01:39, 17 հուլիս 2021 Հասարակություն

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները հուլիսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնատան մոտ: Նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն: Ակցիայի մասնակիցները Ղարիբաշվիլիին են համարում հուլիսի 5-ի իրադարձությունների պատասխանատու, երբ Վրաստանի մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ լրագրողներին էին ծեծել: «Հուլիսի 5-ին, երբ պետք էր պաշտպանել մարդու իրավունքներն ու լրագրողների իրավունքները, Ղարիբաշվիլին, ընդհակառակը, խրախուսել է ծեծողներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր