00:00:00

Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի

01:09, 17 հուլիս 2021 Հասարակություն

Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 126-ի, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ հարյուրավոր մարդիկ շարունակում են անհայտ կորած մնալ: Հակառակ նրան, որ ջրհեղեղի հետևանքով տուժել են նաև Ֆրանսիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգն ու Նիդեռլանդները, այնուամենայնիվ, զոհեր գրանցվել են Գերմանիայում և Բելգիայում, որտեղ վերջիններիս թիվը հասել է 23-ի: Ըստ գերմանական իշխանությունների`Արևմտյան Գերմանիայի որոշ շրջաններում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 106-ի, իսկ անհայտ կորածների թիվը շարունակում է մնալ 1300: Հիշեցնենք, որ ջրհեղեղի հետևանքով տուժած Գերմանիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 900 զինվոր, իսկ Բելգիայում հունիսի 20-ը նշվել է որպես ազգային սգո օր: Գերմանիայի որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է մինչև 2 մետրի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր