00:00:00

Նախատեսվում են հարցաքննություններ այն ծնողների հետ, որոնց զա­վակների դիերն ու մասունքները գտնվում էին պարկերի մեջ. «Իրավունք»

11:01, 16 հուլիս 2021 Հասարակություն

«Իրավունք» թերթը գրում է. «Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտ­րոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մե­ղադրյալներ չկան, իսկ հարուցված քրե­ական գործով քննությունն ընթանում է: «Իրավունքին» հասած տեղեկություննե­րի համաձայն՝ հարցաքննվել են բավա­կանին մեծ թվով մարդիկ, որոնց շարքում առողջապահության նախարարի պաշ­տոնակատար Անահիտ Ավանեսյանը չկա: Իսկ առաջիկա շաբաթվա ընթաց­քում նախատեսվում են հարցաքննություններ այն ծնողների հետ, որոնց զա­վակների դիերն ու մասունքները գտնվում էին պարկերի մեջ: Իսկ թե ար­դյոք կհաջողվի իշխանությանն այս գոր­ծը կոծկել, ցույց կտա ժամանակը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր