00:00:00

Մերկելը պատմել է, թե ինչպիսին կլինի՝ կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո իր առաջին օրը

02:49, 16 հուլիս 2021 Հասարակություն

Անգելա Մերկելը փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կլինի Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո իր առաջին օրը: Իր մտքերը նա կիսել է հինգշաբթի օրը՝ պատասխանելով Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանում բանավեճի ընթացքում հաղորդավարի հարցին։ «Հնարավոր է, Ես սովորության համաձայն սկսեմ մտածել, թե ինչ է ինձ այսօր սպասում եւ դրանից հետո արագ կհասկանամ, որ այժմ այդ խնդիրները կատարում է մեկ այլ մարդ։ Կարծում եմ՝ դա ինձ շատ դուր կգա», - ասել է քաղաքական գործիչը, որն այս տարի կդադարի լինել Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Ես դադար կվերցնեմ, որպեսզի մտածեմ, թե ինչում են կայանում իմ շահերը, քանի որ վերջին 16 տարիների ընթացքում ես դրա համար քիչ ժամանակ եմ ունեցել», - հավելել է Մերկելը: Անգելա Մերկելը հինգշաբթի դարձել է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանի պատվավոր դոկտոր։ «Ես ձեզ շնորհում եմ պատվավոր դոկտորի կոչումը», - ասել է տվյալ գիտական կազմակերպության նախագահ Ռոնալդ Դենիելսը: Դենիելսը կանցլերին է փոխանցել թիկնոց եւ դիպլոմ։ Մերկելը երկար ժամանակ չէր կարողանում թիկնոցը հագնել եւ մի փոքր խճճվել էր դրա մեջ, օգնության էր եկել համալսարանի նախագահը: Մերկելը խոսել է գերմաներեն, ընդ որում՝ անգլերեն թարգմանությունը չի հեռարձակվել։ Կանցլերը պատասխան խոսքում նշել է, որ աշխարհը ցանկանում է վերադառնալ բնականոն կյանքին կորոնավիրուսի պանդեմիայից հետո: Նա պատմել է, որ օգտվում է համալսարանի պանդեմիայի տվյալներից։ Այս տարի ավարտվում է Մերկելի՝ կանցլերի չորրորդ ժամկետը, հինգերորդ անգամ նա չի առաջադրի իր թեկնածությունը: Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 26-ին։ Հաղթանակած կուսակցությունը հնարավորություն կստանա ներկայացնել կանցլերին կամ կառավարություն ձևավորել, ամենայն հավանականությամբ, այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր