00:00:00

Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը լուրջ քաղաքական քննարկումների նյութ է դարձել

20:19, 07 հուլիս 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես և սպասվում էր, լուրջ քաղաքական և քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել: Տվյալ հոդվածով նախագահ Սարգսյանը ոչ միայն բյուրեցաղրեց բուն Կազանյան գործընթացի ըությունը, ոչ միայն մի շարք կաևևոր նրբույթուններ բացահայտեց, այլև հստակ բանաձևեց 2008-2018 թվականների բանակցային տրամաբանությունն ու մեր թողած ժառանգությունը. 1. Արցախի հարցը նախևառաջ կարգավիճակի հարց է: 2. Մենք պատրաստ էինք փոխզիջումներով լուծել այն: 3. Միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարաում էր Հայաստանին: 4. Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քվոն, այլև շնորհիվ մեր բանակի պատասխան հարվածների արդյունքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Ինչպես և կանխատեսում էի, հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները, որոնց ուշքն ու միտքը բովանդակային ու փաստարկված քննարկումներից խուսափելն է: Սա է պատճառը, որ իրենց կողմից շրջանառվող թեզերի որակը պլինտուսի մակարդակի է: Նախ, կրկին ապարդյուն փորձում են կռվացնել երկրորդ և երրորդ նախագահներին, ինչը հերթական զավեշտն է, հատկապես Արցախյան հարցով, քանզի նորմալ քաղաքական առաջնորդության դեպքում բանակցային գործընթացի էվոլյուցիան անխուսափելի է: Պատկերավոր ասած, բանակցային ժառանգության երրորդ հարկը կարելի էր կառուցել միայն մինչ այդ կառուցած հարկերի վրա: Մյուս ուղղությամբ փորձում են շահարկել նախագահ Սարգսյանի այն թեզը, որ Արցախի հարցը լուծված չէ և չի կարելի համակեպրվել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Սա նույնքան զավեշատալի ու ավելի անբարոյական քննադատություն է, քանզի իր վերջնարդյունքում ենթադրում է, որ Հայաստանը պիտի ձեռքերը վերջնականապես լվա Արցախից: Ականջներիդ օղ արեք: Կապիտուլյանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգությունը և մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ: Սակայն իսկական հայն ու հայկական իրական քաղաքական էլիտան՝ երբեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր