00:00:00

Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա

10:23, 08 նոյեմբեր 2026 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկացվում է, որ նոյեմբերի 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց Ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր