00:00:00

Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին ավիավթարի համար

15:16, 07 հուլիս 2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։ Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցաւակցութիւններն է յղել Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքին՝ յուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնութիւն) տեղի ունեցած աւիաւթարի առիթով։ Նորին Սրբութիւնը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհուածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգեւոր դասի եւ հայ ժողովրդի վշտակցութիւնը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրեալ Տիրոջը երկնային օթեւաններում խաղաղութեան մէջ հանգչեցնել ողբերգութեան հետեւանքով զոհուածների հոգիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր