00:00:00

Ռուսական կողմի զինվորականների մի մասը Գեղարքունիքում է, որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով. Գնել Սանոսյան

13:42, 07 հուլիս 2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հաստատում է տեղեկությունը, որ մարզում գտնվում են ռուս սահմանապահները։ Մարզպետը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սահմանային իրավիճակը՝ հայտնելով, որ մեծ առումով փոփոխություններ չկան, չնայած երբեմն միջադեպեր են գրանցվում։ «Պարբերաբար որոշակի միջադեպեր են գնացվում։ Նման միջադեպ օրերս ունեցանք, որի արդյունքում թեթև վիրավորումով զինվորական ունեցանք։ Այս պահին վիճակը շարունակվում է նույնը մնալ, կայուն է»։ Սանոսյանը տեղեկացրեց, որ համատեղ գործընթացներ են ընթանում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները, որոնց մի մասը մարզում են, որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով, որից հետո բանակցային պրոցեսը կշարունակվի և որոշակի հատվածներում կարվեն ճշգրտումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր