00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

11:47, 06 հուլիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն եւ նպատակասլացությունն այսուհետ եւս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը: Հաստատում եմ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր