00:00:00

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ արել ազատել բոլորին

11:06, 06 հուլիս 2021

Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատման քարտեզների դիմաց, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- նշվում է հաղորդագրությունում։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն միաժամանակ կոչ է արել կողմերին կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր