00:00:00

Գերիներին առանց աղմուկի բերեք. Մնացական Բիչախչյան

10:22, 06 հուլիս 2021

Նախ գերիներին առանց աղմուկի բերեք, մի նկարեք. Հետո պետք չէ այսքան խորացնել քննարկումները նրանց շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը: Նա նաեւ նշել է. «Նրանք երեխաներ, հարազատներ ունեն: Նրանցից ով է հերոս, ժամանակը կտա գնահատականը: Բայց նրանց սպասող երեխաների ապրումները վերջ դնելուն, ծայրահեղ տարբեր քննարկումներով ավելի ենք խորացնում: Մի կողմից ասում են ինչի Արցախից գերի չկա, մյուս կողմից՝ արցախցին գերի չէր ընկնի, իրեն կպայթացներ: Գիտեք մեր ցավն ինչումն է, իրար հանդեպ ատելության վարպետ ենք, հարկ եղած դեպքում էլ գիտության նոր ճյուղ կհիմնենք՝ «ատելագիտություն»: Էս թեզը հնանա սկսելու ենք ապարանցի քանի գերի ընկավ, երևանցի, կապանցի քանի և շարունակ: Մենք ամբողջ կյանքերս գերի ենք մեր պատրանքներին, մենք գերի ենք ինքներս մեզ: Երբ մենք ազատենք ինքներս մեզ մեր ստեղծած գերությունից, ուժեղ կլինենք ու միասնական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր